ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

01:53   7 մարտի, 2024

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց դանիական «Կոպենհագենին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին (տեսանյութ)։ 9-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Խուլիան Ալվարեսը կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը (տեսանյութ

29-րդ րոպեին «Կոպենհագենի» հարձակվող, Նորվեգիան ներկայացնող Մոհամեդ Էլյունուսին (տեսանյութ) կրճատեց հաշվի տարբերությունը։

Առաջին խաղակեսի ավելացված երրորդ րոպեին հաշիվը 3:1 դարձրեց մանչեսթերյան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (տեսանյութ

Դանիայում տեղի ունեցած առաջին խաղում եւս «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 3:1 հաշվով։

Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

65-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն օգտվեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից՝ բացելով հանդիպման հաշիվը (տեսանյութ

68-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի հունգարացի պաշտպան Վիլի Օրբանը (տեսանյութ

«Ռեալը» քառորդ եզրափակիչ դուրս եկավ առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Նախորդը օրը քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։