ՊՍԺ-ն 3 տարում առաջին անգամ դուրս եկավ ՉԼ-ի 1/4 եզրափակիչ․ Մեսիի եւ Ռամոսի հետ չէր ստացվում

10:05   6 մարտի, 2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երեք տարում առաջին անգամ կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում երկու հաղթանակ տարավ իսպանական «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ (2:0, 2:1)։

2021 թվականին ՊՍԺ-ն հասել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Դրանից հետո երկու մրցաշրջանում ՊՍԺ-ն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ չէր կարողանում հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը։

Անցած ամռանը Մեսին տեղափոխվել է ամերիկյան «Ինտեր Մայամի», Ռամոսը՝ իսպանական «Սեւիլիա»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։