ՉԼ․ ՊՍԺ-ն ու «Բավարիան» դուրս եկան քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

01:55   6 մարտի, 2024

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

15-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումն արդյունավետ օգտագործեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

56-րդ րոպեին Մբապեն ձեւակերպեց դուբլ (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը։

89-րդ րոպեին դաշտի տերերից հաշվի տարբերությունը կրճատեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։

Առաջին խաղում ՊՍԺ-ն Փարիզում հաղթել էր 2:0 հաշվով։

Օրվա մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունեց Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

39-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ)։ Ավելացված երկրորդ րոպեին գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը, որը հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտի հարվածից հետո շեղեց գնդակի ուղղությունը  (տեսանյութ

66-րդ րոպեին Հարի Քեյնը խփեց իր երկրորդ գոլը գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սաների փոխանցումից հետո (տեսանյութ

Առաջին խաղում «Բավարիան» Հռոմում պարտվել էր 0:1 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։