Իմոբիլե․ Որոշակի առավելություն ունենք «Բավարիայի» նկատմամբ

19:51   5 մարտի, 2024

Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում սպասում է լարված պայքար։ Առաջին խաղում «Լացիոն» տանը հաղթել է 1:0 հաշվով։

«Մեզ հաջողվել է լավ ճանապարհ անցնել Չեմպիոնների լիգայում, եւ մենք գոհ ենք այս մրցաշրջանում մեր արդյունքներից, թեեւ «Լացիոն» ոչ միշտ է մասնակցում այս մրցաշարին։

Մենք հպարտ ենք մեր արդյունքներից եւ ցանկանում ենք հաղթահարել «Բավարիայի» արգելքը։ Հիմա որոշակի առավելություն ունենք, բայց մենք կհայտնվենք շատ լարված իրավիճակում։ Մենք հարգում ենք մրցակցին եւ գիտենք, թե ինչ բարդ պայքար է սպասվում Մյունխենում»,- Իմոբիլեի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։