«Ռեալը» ոչ ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (տեսանյութ)

02:05   3 մարտի, 2024

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսում դաշտի տերերը 3 րոպեում հաշիվը 2:0 դարձրեց իսպանացի հարձակվող Ուգո Դուրոյի եւ ուկրաինացի հարձակվող Ռոման Յարեմչուկի գոլերի շնորհիվ։

Արքայական թիմը պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի դուբլի շնորհիվ։

Ավելացված 9-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խփեց «Ռեալի» երրորդ գոլը, սակայն դրանից մեկ վայրկյան առաջ հանդիպման մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն արդեն տվել էր եզրափակիչ սուլիչը եւ չգրանցվեց գոլը։ Վիճելու համար Բելինգեմը ստացավ կարմիր քարտ։

«Ռեալը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վալենսիան» 9-րդն է՝ 37 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:2 (տեսանյութ)

Ուգո Դուրո, 27, Ռոման Յարեմչուկ, 30 - Վինիսիուս Ժունիոր, 45+5, 76

Հեռացում՝ Ջուդ Բելինգեմ («Ռեալ»), 90+9 (տեսանյութ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։