Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մալյորկան» հետխաղային 11-մետրանոցներով 5:4 հաշվով պարտության է մատնել «Ռեալ Սոսիեդադին» եւ դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)։
Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ չէր գրանցվել։
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով։
Եզրափակիչում «Մալյորկայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Բիլբաոյի «Աթլետիկի» դիմակայության հաղթողը։ Այս թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Աթլետիկը»։ Պատասխան հանդիպումը Բիլբաոյում տեղի կունենա փետրվարի 28-ին։
Եզրափակիչը նախատեսված է ապրիլի 6-ին Սեւիլիայում։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։