Ինձագի․ Ափսոս, որ ավելի շատ գոլեր չխփեցինք, քանի որ մեր խաղով արժանի էինք ավելի խոշոր հաղթանակի

10:48   21 փետրվարի, 2024

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Մենք շատ լավ խաղացինք ֆիզիկապես եւ տեխնիկապես լավ պատրաստված թիմի դեմ։ Ամենեւին հեշտ չէր։ Ափսոս, որ ավելի շատ գոլեր չխփեցինք, քանի որ մեր խաղով արժանի էինք ավելի խոշոր հաղթանակի։ Մադրիդում բարդ կլինի, քանի որ «Աթլետիկոյի» երկրպագուները գործոն կլինեն։ Բայց մենք ավելի լավ կպատրաստվենք պատասխան խաղին։

Նախորդ վեց ամսում շատ լավ ենք հանդես եկել, բայց ամենակարեւոր ամիսները մարտ եւ ապրիլն է։ Տղաները պետք է շարունակեն նույն ոգով։ Ես հավանում եմ նրանց մարզումները, բայց մենք գիտենք, որ կլինեն դժվարություններ, լարված հանդիպումներ եւ հոգնածություն, որոշ խաղացողներ վնասվածքներ կստանան»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Թիմերի պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 13-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։