«Ռեալը» ոչ ոքի խաղաց «Ռայո Վալիեկանոյի» հետ (տեսանյութ)

19:00   18 փետրվարի, 2024

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Ռեալը» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի իսպանացի հարձակվող Խոսելուն։

27-րդ րոպեին «Ռեալի» դարպասին նշանակած 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իսպանացի հարձակվող Ռաուլ Դե Թոմասը։

«Ռեալը» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռայո Վալիեկանոն» 14-րդն է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Ռաուլ Դե Թոմաս, 27, 11մ  - Խոսելու, 3

Հեռացում՝ Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), 90+5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։