Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։
Այս փուլի հաղթողները 1/8 եզրափակիչում կմրցեն խմբերում առաջին տեղերը գրաված թիմերի հետ։
Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ), առաջին հանդիպում
«Միլան» (Իտալիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 3:0 (տեսանյութ)
Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 32, 48, Ռաֆայել Լեաու, 53
«Լանս» (Ֆրանսիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 0:0
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Թուլուզ» (Ֆրանսիա)` 2:1 (տեսանյութ)
Անխել Դի Մարիա, 68, 11մ, 90+8, 11մ - Միկել Դեսլեր, 75
Հեռացում՝ Մավիսա Էլեբի («Թուլուզ»), 90+7, երկրորդ դեղին քարտ
«Բրագա» (Պորտուգալիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)` 2:4
Սիմոն Բանզա, 44, Ժոաու Մոուտինյու, 90+1, 11մ - Մարկո Յանկովիչ, 21, 11մ, Աբդելա Զուբիր, 54, 69, Ժունինյու, 65
«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)` 1:1 (տեսանյութ)
Իգոր Պայշաո, 45+1 - Ռոմելու Լուկակու, 67
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 3:2 (տեսանյութ)
Քերեմ Դեմիրբայ, 19, Լադիսլավ Կրեյչի, 61, ինքնագոլ, Մաուրո Իկարդի, 90+1 - Անխելո Պրեսիադո, 47, Յան Կուխտա, 65
Հեռացումներ՝ Վիկտոր Նելսոն («Գալաթասարայ»), 62, Մատեյ Ռինեշ («Սպարտա»), 80, երկրորդ դեղին քարտ
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 2:2 (տեսանյութ)
Նիկոլա Մատվիենկո, 68, Էգինալդո, 90+3 - Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 64, Իլիման Նդիաե, 90
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:3 (տեսանյութ)
Ֆիլիպ Ուգրինիչ, 42 - Օրել Ամենդա, 31, ինքնագոլ, Վիկտոր Դյոկերեշ, 41, 11մ, Գոնսալո Ինասիու, 48
1/8 եզրափակիչի վիճակահանությունը կանցկացվի փետրվարի 23-ին փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումներից հետո (փետրվարի 22)։
Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․
«Վեստ Հեմ» (Անգլիա), «Բրայթոն» (Անգլիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ատալանտա» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Սլավիա» (Չեխիա), «Բայեր» (Գերմանիա)։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։