Սարի․ Կարող էինք հաղթել «Բավարիային» ավելի խոշոր հաշվով

12:37   15 փետրվարի, 2024

Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է 1:0 հաշվով տնային հաղթանակը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Բավարարված ենք, քանի որ հաղթեցինք Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկին, նաեւ տխրել ենք, քանի որ կարող էինք հաղթել ավելի խոշոր հաշվով։

Գոհ եմ թիմի ոգուց եւ կոլեկտիվ շարժումից։ Մենք շարժվում էինք մեկ ուղեղով, ինչը կարեւոր է։ Մենք գիտեինք, որ կլինեն բարդ պահեր, բայց նաեւ՝ հնարավորություններ, որոնցից օգտվեցինք»,- Սարիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Բավարիա» - «Լացիո» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։