ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները (ֆոտո)

11:15   15 փետրվարի, 2024

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին չորս հանդիպումներից հետո մրցաշարի կայքը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդներին։

Ցուցակում են Բրաիմ Դիասը («Ռեալ Մադրիդ»), Մատեո Գենդուզին («Լացիո»), Կիլիան Մբապե (ՊՍԺ) եւ Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»)։

Դիասը հաղթական գոլի հեղինակ է դարձել գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ արտագնա խաղում (1:0), Մբապեն մեկ գոլ է խփել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ տնային խաղում (2:0), Դե Բրույնեն գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել դանիական «Կոպենհագենի» հետ արտագնա դիմակայությունում (3:1), Գենդուզին ամբողջ հանդիպումն է անցկացրել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ (1:0)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։