Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

10:37   15 փետրվարի, 2024

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո մրցաշարի թվիթերյան էջը ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը։

Այս շաբաթ տեղի ունեցավ չորս հանդիպում։

Տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթեց դանիական «Կոպենհագենին», Մադրիդի «Ռեալը» 1:0 հաշվով ուժեղ էր գերմանական «ՌԲ Լայպցիգից»։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 2:0 հաշվով պարտության մատնեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին»,  Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 0:1 հաշվով պարտվեց Իտալիայի փոխչեմպիոն Հռոմի «Լացիոյին»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Կոպենհագեն» (Դանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:3 

Մագնուս Մատսոն, 34 - Կեւին Դե Բրույնե, 10, Բերնարդու Սիլվա, 45+1, Ֆիլ Ֆոդեն, 90+2

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:1

Բրաիմ Դիաս, 49

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 2:0 

Կիլիան Մբապե, 58, Բրեդլի Բարկոլա, 71

«Լացիո» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0 

Չիրո Իմոբիլե, 69, 11մ

Հեռացում՝ Դայո Ուպամեկանո («Բավարիա»), 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։