ՉԼ․ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը

10:33   14 փետրվարի, 2024

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում տարել է 9-րդ անընդմեջ հաղթանակը, ինչը ռեկորդային ցուցանիշ է անգլիական թիմերի համար, հաղորդում է Squawka-ն։

1/8 եզրափակիչի առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթել է դանիական «Կոպենհագենին»։

Անցած տարվա մայիսին կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» հետ 1:1 հաշվով ոչ ոքիից հետո «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում հաղթել է «Ռեալին», «Ինտերին», երկուական անգամ՝ «Ցրվենա Զվեզդային», «ՌԲ Լայպցիգին» եւ «Յանգ Բոյզին»։

«Կոպենհագենի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։