«Բարսելոնան» ձեռք կբերի 17-ամյա շվեդ կիսապաշտպանի

11:40   31 հունվարի, 2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ձեռք կբերի շվեդական «Յուրգորդենի» եւ Շվեդիայի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Լուկաս Բերգվալին, հաղորդում է AS-ը։ Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն ֆուտբոլիստի ընտանիքի հետ համաձայնեցնում է պայմանագրի վերջին կետերը։ «Յուրգորդենը» համաձայնություն է տվել Լուկաս Բերգվալի տրանսֆերին։

«Բարսելոնան» Լուկաս Բերգվալի տրանսֆերի համար կվճարի մոտ 7 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 3 միլիոն եվրո հնարավոր բոնուս։ Լուկաս Բերգվալը կատալոնական ակումբին կմիանա հուլիսի 1-ին։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել է 2 գոլ։

Լուկաս Բերգվալի պայմանագիրը «Յուրգորդենի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։