«Բավարիայի» եւ «Շտուտգարտի» հաղթանակները (տեսանյութ)

20:30   27 հունվարի, 2024

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ հաղթեց 3:2 հաշվով։

«Բավարիան» 47 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բայերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

«Շտուտգարտը» 5:2 հաշվով պարտության մատնեց «ՌԲ Լայպցիգին», որը 37 միավորով երրորդն է։ «ՌԲ Լայպցիգը» չորրորդն է՝ 33 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 2:3 (տեսանյութ)

Էրմեդին Դեմիրովիչ, 52, 90+4, 11մ - Ալեքսանդր Պավլովիչ, 23, Ալֆոնսո Դեւիս, 45+5, Հարի Քեյն, 58

Չիրացրած 11մ՝ Սվեն Միխել («Աուգսբուրգ»), 88

«Շտուտգարտ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 5:2 (տեսանյութ)

Էնցո Միյո, 25, 11մ, Դենիզ Ունդավ, 30, 56, 75, Ջեյմի Լեւելինգ, 48 - Բենյամին Շեշկո, 32, Լուա Օպենդա, 55



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։