Սարգիս Շահինյանը միացել է «Վեստ Արմենիային»

10:25   26 հունվարի, 2024

28-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը միացել է «Վեստ Արմենիային», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրա նախորդ ակումբը Երեւանի «Ալաշկերտն» էր։

Սարգիս Շահինյանը հանդես է եկել նաեւ «Փյունիկում», «Արարատում», «Նոայում», «Արարատ-Արմենիայում»։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20 տուրից հետո «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։