«Ռեալի» կամային հաղթանակը՝ 3:2 (տեսանյութ)

21:20   21 հունվարի, 2024

Իսպանիայի առաջնության 21-րդ տուորում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Ալմերիային» եւ առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո երկրորդ խաղակեսում հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

Արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի բելգիացի հարձակվող Լարջի Ռամազանին, 43-րդ րոպեին «Ալմերիայի» առավելությունը կրկնապատկեց իսպանացի պաշտպան Էդգար Գոնսալեսը։

Ընդմիջումից հետո Արքայական թիմը կրճատեց հաշվի տարբերությունը 57-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի արդյունավետ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ 10 րոպե անց դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Ավելացված 9-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, որին գոլային փոխանցում կատարեց Ջուդ Բելինգեմը։

«Ռեալը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Ալմերիան» վերջինն է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ալմերիա»՝ 3:2 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 57, 11մ, Վինիսիուս Ժունիոր, 67, Դանիել Կարվախալ, 90+9 - Լարջի Ռամազանի, 1, Էդգար Գոնսալես, 43

Հեռացում՝ Գաիսկա Գարիտանո («Ալմերիա»), 90+7, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։