Արման Ծառուկյանի մարզիչ․ Օլիվեյրան Մախաչեւից վտանգավոր է

21:19   16 հունվարի, 2024

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) բրազիլացի մարզիչ Մարկոս ԴաՄատան բարձր է գնահատել թեթեւ քաշային կարգում UFC նախկին չեմպիոն, դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի (լուսանկարում) հնարավորությունները։

«Արմանին չտվեցին տիտղոսային մենամարտ, բայց նրա մրցակիցը լեգենդար մարզիկ է։ Օլիվեյրան Մախաչեւից վտանգավոր է։ Նա ունի լավ հարվածներ եւ հրաշալի ջիու-ջիցու։ Թերեւս, նա լավագույնն է UFC-ի պատմության մեջ մենամարտերը ժամանակից շուտ ավարտելու գործում»,- ԴաՄատայի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն։

Արման Ծառուկյանը Օլիվեյրայի հետ կմենամարտի ապրիլի 13-ին Լաս Վեգասում, UFC 300 մրցաշարում։ Այս մենամարտի հաղթողը տիտղոսային մենամարտ կանցկացնի UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։