Վլադիսլավ Պանտելեեւը Տուլայի «Արսենալից» տեղափոխվեց «Ուրարտու»

20:40   16 հունվարի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Վլադիսլավ Պանտելեևի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Պանտելեևը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբին»,  և Տուլայի «Արսենալ» ակումբներում, իսկ «Սպարտակ-2»-ի կազմում դարձել է Ռուսաստանի երկրորդ առաջնության հաղթող։

27-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է ռուսական Տուլայի «Արսենալ» ակումբից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։