Մադրիդի «Աթլետիկոն» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ)

02:38   20 դեկտեմբերի, 2023

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Խետաֆեի» հետ եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

«Աթլետիկոն» (17 խաղ) 35 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բարսելոնան»։

«Վալենսիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռայո Վալիեկանոյի» նկատմամբ եւ 10-րդն է՝ 23 միավոր։ «Ռայո Վալիեկանոն» 11-րդ տեղում է՝ 20 միավոր։

«Սեւիլիան» հյուրընկալվեց «Գրանադային» եւ հաղթեց 3:0 հաշվով։ «Սեւիլիան» 16 միավորով 13-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Վալենսիա»՝ 0:1 (տեսանյութ)

Սերխի Կանոս, 61

Հեռացում՝ Թիերի Կորեյա («Վալենսիա»), 90+1

«Աթլետիկո Մադրիդ» - «Խետաֆե»՝ 3:3 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 44, 69, 11մ, Ալվարո Մորատա, 64 - Բորխա Մայորալ, 54, 90+3, 11մ, Օսկար Ռոդրիգես, 87

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո Մադրիդ»), 38, երկրորդ դեղին քարտ

«Գրանադա» - «Սեւիլիա»՝ 0:3 

Ադրիա Պեդրոսա, 23, Լուկաս Օկամպոս, 32, Սերխիո Ռամոս, 49  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։