«Ատալանտան» հաղթեց հետնապահին եւ առաջ անցավ «Ռոմայից» (տեսանյութ)

01:44   19 դեկտեմբերի, 2023

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Սալերնիտանային» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը, խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, բելգիացի կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեն եւ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։

«Ատալանտան» 26 միավորով բարձրացավ 6-րդ տեղ՝ հետ թողնելով «Ռոմային», որն ունի 25 միավոր։ «Սալերնիտանան» վերջինն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ատալանտա» - «Սալերնիտանա»՝ 4:1 (տեսանյութ)

Լուիս Մուրիել, 47, Մարիո Պաշալիչ, 53, Շառլ Դե Կետելարե, 83, Ալեքսեյ Միրանչուկ, 90 - Լորենցո Պիրոլա, 10



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։