Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», որն անցած տուրում 5:1 հաշվով հաղթել էր չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
«Բայերից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն (տեսանյութ), հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը (տեսանյութ) եւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (տեսանյութ)։
«Բաեյրը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Այնտրախտը» 8-րդն է՝ 21 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Բայեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:0
Վիկտոր Բոնիֆասե, 14, Ժերեմի Ֆրիմպոնգ, 51, Ֆլորիան Վիրց, 57
«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 22:30 (Երեւանի ժամանակ)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։