ՊՍԺ-ն չի հեռացնի Լուիս Էնրիկեին, եթե թիմը չնվաճի ՉԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր

16:17   12 դեկտեմբերի, 2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ապագան փարիզյան ակումբում կախված չի լինի թիմի արդյունքներից Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ չի անի Լուիս Էնրիկեին, եթե խմբային մրցաշարի վերջին տուրում ՊՍԺ-ն չհաղթի Դորտմունդի «Բորուսիային» եւ չնվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Ակումբի ղեկավարությունը որոշել է փոխել ռազմավարությունը եւ կառուցել երկարաժամկետ հեռանկարով նախագիծը՝ անտեսելով առանձին անհաջողությունները։

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Մյուս ուղեգրին հավակնում են ՊՍԺ-ն, անգլիական «Նյուքասլը» եւ իտալական «Միլանը»։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, վերջին տուր

Դեկտեմբերի 13

F խումբ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Միլան»` 00:00 (Երեւանի ժամանակ, դեկտեմբերի 14)

«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ00:00

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 10 միավոր, ՊՍԺ՝ 7, «Նյուքասլ»՝ 5, «Միլան»՝ 5:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։