«Ռոման» խաղաց ոչ ոքի, Լուկակուն գոլ խփեց, կարմիր քարտ ստացավ (տեսանյութ)

01:44   11 դեկտեմբերի, 2023

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ֆիորենտինային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

65-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ռոմայի» լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեւսկին։

«Ֆիորենտինան» պատասխան գոլը խփեց 66-րդ րոպեին։ Աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Լուկաս Կուարտան։

87-րդ րոպեին կոպիտ սահանկման համար կարմիր քարտ ստացավ Ռոմելու Լուկակուն (տեսանյութ

«Ռոման» 25 միավորով չորրորդն է եւ 4 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Միլանից», «Ֆիորենտինան» 7-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 1:1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 5 - Լուկաս Կուարտա, 66



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։