ՉԼ․ Չիրո Իմոբիլեն՝ շաբաթվա լավագույն խաղացող

22:39   1 դեկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հռոմեական «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը դուբլի հեղինակ էր դարձել շոտլանդական «Սելթիկի» դեմ խաղում։ «Լացիոն» հաղթել էր 2:0 հաշվով եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Մրցանակին հավակնում էին նաեւ Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, որը մեկ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել գերմանական «Լայպցիգի» դեմ խաղում (3:2),

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (3:3) 2 գոլ խփած եւ 1 գոլային փոխանցում կատարած մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշը («Գալաթասարայ»),

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտեր» դեմ խաղում (3:3) հեթ-տրիկի հեղինակ դարձած պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուն («Բենֆիկա»)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։