Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը մեդալներ են նվաճել Լեհաստանում

11:52   1 դեկտեմբերի, 2023

Լեհաստանի Բելաստոկ քաղաքում անցկացրած մարզական հավաքից հետո հրաձգության Հայաստանի հավաքականը մասնակեցել է Լեհաստանի բաց առաջնությանը (Polish Open Kaliber)։ Ատրճանակ ձևի միքս վարժությունում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճել են արծաթե մեդալ, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ  Անդրանիկ Այվազյանը  թիմում ընդգրկված են Էլմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին (բոլորը՝ ատրճանակով), Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին (երեքն էլ՝ հրացանով):

Բելաստոկի մրցաշարին կհաջորդի  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8-ին մեկնարկելիէ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ հրաձիգները:

Հունվար-մայիսին նախատեսված է օլիմպիական վարկանիշային երեք մրցաշար։

Հայ հրաձիգներից առայժմ 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Էլմիրա Կարապետյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։