Բելինգեմը չորրորդ ֆուտբոլիստն է, որը 10 գոլ է խփում ՉԼ-ում մինչեւ 21 տարեկան դառնալը

11:10   30 նոյեմբերի, 2023

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դարձավ պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, որը 10 եւ ավելի գոլ է խփում Չեմպիոնների լիգայում մինչեւ 21 տարեկան դառնալը, հաղորդում է Opta-ն։

20-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի խաղում գրավել է Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դարպասը, «Ռեալը» հաղթել է 4:2 հաշվով։

Բելինգեմի համար դա 10-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում։

Նա կրկնեց «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի, ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ այժմ սաուդյան «Ալ Իթիհադում» հանդես եկող «Լիոնի» եւ «Ռեալի» նախկին հարձակվող, ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի նվաճումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։