ՉԼ. «ՊՍՎ Էյնդհովենն» ուժեղ էր «Սեւիլիայից», «Գալաթասարայն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

23:42   29 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգայում շարունակվում են խմբային մրցաշարի նախավերջին տուրի հանդիպումները։

A խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ստամբուլում հյուրընկալվեց թուրքական «Գալաթասարային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3:3: «Գալաթասարայը» 5 միավորով երկրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջինն է՝ 4 միավոր։

B խմբում իսպանական «Սեւիլիան» ընդունեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին» եւ պարտվեց 2:3 հաշվով։

«ՊՍՎ Էյնդհովենը» 8 միավորով երկրորդն է, «Սեւիլիան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

А խումբ

«Գալաթասարայ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:3 (տեսանյութ)

Հակիմ Զիեշ, 29, 62, Քերեմ Աքթյուրքօղլու, 71 - Ալեխանդրո Գարնաչո, 11, Բրունու Ֆերնանդեշ, 18, Սքոթ Մաքթոմինայ, 55

«Բավարիա» - «Կոպենհագեն»՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն «Բավարիա» (4 խաղ)՝ 12 միավոր, «Գալաթասարայ»՝ 5, «Կոպենհագեն» (4 խաղ)՝ 4, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:

B խումբ

«Սեւիլիա» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 2:3 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 24, Յուսեֆ Էն-Նեսիրի, 47 - Իսմայել Սայբարի, 68, Նեմանյա Գուդել, 82, ինքնագոլ, Ռիկարդո Պեպի, 90+2

Հեռացում՝ Լուկաս Օկամպոս («Սեւիլիա»), 66, երկրորդ դեղին քարտ

«Արսենալ» - «Լանս»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Արսենալ» (4 խաղ)՝ 9 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 6,  «Լանս» (4 խաղ)՝ 5, «Սեւիլիա» ՝ 3:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։