Մբապե․ Դժվար է համակերպվել այս արդյունքի հետ

14:17   29 նոյեմբերի, 2023

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ամփոփել է անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ 1:1 հաշվով ոչ ոքին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի խաղում։ Երկու թիմերն էլ դեռ չեն ապահովել տեղը 1/8 եզրափակիչում։

«Դժվար է համակերպվել այս արդյունքի հետ, քանի որ գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք։ Ֆուտբոլում կարելի է մրցկացից լավ խաղալ, բայց չհաղթել։ Այս երեկո այդպիսի խաղ էր։

Դորտմունդում պետք է հաղթենք, եթե ցանկանում ենք գրավել առաջին տեղ եւ դուրս գալ փլեյ-օֆֆ։

Իմ գործն է գոլ խփելը եւ թիմակիցներիս օգնելը, սակայն այս անգամ կարող էի ավելի շատ օգնել նրանց, եթե ավելի շուտ գոլ խփեի։ Մինչեւ 11-մետրանոց հարվածը մենք 9-10 գոլային հնարավորություն ունեցանք, բայց չօգտագործեցինք»,- Մբապեի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։

ՊՍԺ - «Նյուքասլ Յունայթեդ» հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել էր անգլիական թիմի շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։ Պատասխանը գոլը Մբապեն խփել էր ավելացված 8-րդ րոպեին 11-մետրանոցից։

F խմբում ՊՍԺ-ն 7 միավորով երկրորդ տեղում է, «Նյուքասլը» երրորդն է՝ 5 միավոր։

Խմբից փլեյ-օֆֆի առաջին ուղեգիրը նվաճեց Դորտմունդի «Բորուսիան», որը 3:1 հաշվով պարտության մատնեց իտալական «Միլանին» եւ 10 միավորով առաջին տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։