Գրիզմանի գոլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

01:52   26 նոյեմբերի, 2023

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց «Մալյորկային» եւ պարտության մատնեց 1:0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Աթլետիկոն» 31 միավորով երրորդն է, «Մալյորկան» 17-րդ տեղում է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Մալյորկա»՝ 1:0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 64



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։