Եվրո-2024. Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Խորվաթիայի դեմ

12:15   21 նոյեմբերի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է կազմը, որը կմասնակցի Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)

Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)

Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արթուր Միրանյան - «Նոա»

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հայաստանի հավաքականը նախավերջին տուրում Ուելսի հետ 1:1 հաշվով ոչ ոքի խաղալու հետեւանքով զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Խորվաթիան շարունակում է հեռակա պայքարը Ուելսի հետ խմբից երկրորդ ուղեգրի համար։ Առաջին ուղեգիրը նվաճել է Թուրքիան։

Изображение



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։