Սամբոյի ԱԱ. Դավիթ Գրիգորյանը նվաճեց Հայաստանի 5-րդ արծաթե մեդալը

19:25   12 նոյեմբերի, 2023

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի աշխարհի առաջնությունում  Դավիթ Գրիգորյանը նվաճեց Հայաստանի 5-րդ արծաթե մեդալը՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն:

98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 հաղթանակից հետո եզրափակիչում գոտեմարտեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովի հետ եւ պարտվեց 0:6 հաշվով:

Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց առանց ոսկե մեդալի՝ 5 արծաթ եւ 5 բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան՝ Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից Վահրամ Գրիգորյանը (64 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ): Բրոնզե մեդալակիրներ են Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), մարտական սամբոյից Վաչիկ Վարդանյանը (71 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։