ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

23:02   8 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կհյուրընկալվի ավստրիական «Զալցբուրգին»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Բիսեկ, Աչերբի, Բաստոնի, Դարմիան, Ֆրատեզի, Չալհանօղլու, Մխիթարյան, Կառլոս Աուգուստո, Սանչես, Մարտինես։

«Զալբուրգ» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։