ՉԼ․ «Բարսելոնան» սենսացիոն պարտություն կրեց, «Բորուսիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

23:41   7 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» Համբուրգում ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

40-րդ րոպեին գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասը գրավեց ուկրաինացի հարձակվող Դանիիլ Սիկանը։

H խմբում «Բարսելոնան» 9 միավորով առաջինն է, «Շախտյորը» երրորդն է՝ 6 միավոր։

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Գերմանական թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգն ու գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։

«Բորուսիան» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նյուքասլը» երրորդ տեղում է՝ 4 միավոր։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

F խումբ

«Բորուսիա Դորտմունդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Նիկլաս Ֆյուլկրուգ, 26, Յուլիան Բրանդտ, 79

«Միլան» - ՊՍԺ՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 7 միավոր, ՊՍԺ (3 խաղ)՝ 6, «Նյուքասլ»՝ 4, «Միլան» (3 խաղ)՝ 2:

H խումբ

«Շախտյոր Դոնեցկ» - «Բարսելոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Դանիիլ Սիկան, 40

«Պորտու» - «Անտվերպեն»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 9 միավոր, «Պորտու» (3 խաղ)՝ 6, «Շախտյոր»՝ 6, «Անտվերպեն» (3 խաղ)՝ 0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։