Իգա Շվյոնտեկը նվաճեց WTA Finals-ի տիտղոսը եւ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

09:41   7 նոյեմբերի, 2023

Աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը նվաճեց Մեքսիկայի Կանկուն անցկացված  WTA Finals-ի (Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշար) տիտղոսը։

Եզրափակիչում Իգա Շվյոնտեկը մեկ ժամում 6:1, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի։

Իգա Շվյոնտեկը համաշխարհային դասակարգման աղյուսակում կվերադառնա առաջին տեղ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։