«Բայերը» 9-րդ հաղթանակը տարավ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում եւ առաջատարն է (տեսանյութ)

20:25   4 նոյեմբերի, 2023

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվեց «Հոֆենհայմին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։

«Բայերից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

«Բայերը» 9-րդ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում եւ 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Հոֆենհայմը» 6-րդն է՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բայեր»՝ 2:3 (տեսանյութ)

Անտոն Ստախ, 56, Վաուտ Վեգորստ, 58 - Ֆլորիան Վիրց, 9, Ալեխանդրո Գրիմալդո, 45+1, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։