Անչելոտի․ «Բարսելոնայի» դեմ մրցախաղը շատ կարեւոր է, բայց վճռորոշ չէ

21:10   27 հոկտեմբերի, 2023

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չեմպիոն «Բարսելոնայի» դեմ առաջիկա մրցախաղը Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կարեւորում է, սակայն չի համարում վճռորոշ տիտղոսի համար պայքարում։

«Շատ կարեւոր մրցախաղ է, բայց մրցաշրջանի ավարտին դեռ շատ հանդիպումներ կան, եւ այս դիմակայությունը վճռորոշ չէ տիտղոսի համար պայքարում։ Շատ մրցակցային մրցաշրջան է։  «Ժիրոնան» եւ Մադրիդի «Աթլետիկոն» նույնպես չեմպիոնական մրցավազքում են։

Չավիի հետ համաձայն եմ, որ շանսերը հավասար են։ Միշտ էլ շատ համառ պայքար է լինում «Կլասիկոյում»։ Հույս ունեմ՝ երկրպագուները կհավանեն։

Չգիտեմ, թե ովքեր կխաղան «Բարսելոնայում»։ Ինձ համար կարեւոր է, որ Բելինգեմը 100 տոկոս պատրաստ է։ Մենք կենտրոնացած ենք մեր կազմի եւ խաղի վրա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։