Չեմպիոնների լիգա․ «Ինտերի» մեկնարկային կազմը

19:45   24 հոկտեմբերի, 2023

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կընդունի ավստրիական «Զալցբուրգը»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Դե Վրեյ, Բաստոնի, Ֆրատեզի, Չալհանօղլու, Մխիթարյան, Կառլոս Աուգուստո, Դյումֆրիս, Ալեքսիս Սաչես, Մարտինես։

«Ինտեր» - «Զալցբուրգ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։