«Ռեալ Սոսիեդադը» Արսեն Զախարյանի հետ հաղթեց «Մալյորկային» (տեսանյութ)

18:08   21 հոկտեմբերի, 2023

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տանը մրցեց «Մալյորկայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

64-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Բրայս Մենդեսը։

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց առաջին խաղակեսը։

«Ռեալ Սոսիեդադը» 18 միավորով 5-րդ տեղում է, «Մալյորկան» 15-րդն է՝ 8 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Մալյորկա»՝ 1:0 (տեսանյութ)

Բրայս Մենդես, 64

«Խետաֆե» - «Բետիս»՝ 18:15 (Երեւանի ժամանակ)

«Սեւիլիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 20:30

«Սելտա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 23:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։