Սիլվեստր Ստալոնեն ներկա կլինի Կլիչկո – Վախ մենամարտին

17:09   9 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 10-ին Համբուրգում Վլադիմիր Կլիչկոն (58-3, 50 նոկաուտ)  կանցկանցի իր տիտղոսների հերթական պաշտպանությունը Մարիուշ Վախի (27-0, 15 նոկաուտ) դեմ մենամարտում: Ուկրաինացի բռնցքամարտիկին են պատկանում WBA, IBF եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:

Հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն ներկա կլինի մենամարտին եւ կնստի ռինգի հարեւանությամբ:, հայտնում է segodnya.ua-ն:

Նշենք, որ դերասանը մարմնավորել է բռնցքամարտիկ Ռոկի Բալբոայի կերպարը: Կլիչկո եղբայրներն անցյալ տարի Ստալոնեի հետ դարձել են «Ռոկի» մյուզիքլի պրոմոուտերները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։