Գվարդիոլա․ Հրաշալի խաղացինք երկու պարտություններից հետո

14:21   5 հոկտեմբերի, 2023

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ ԳՎարդիոլան մեկնաբանել է 3:1 հաշվով հաղթանակը գերմանական «Լայպցիգի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում։

«Հրաշալի խաղացինք երկու պարտություններից հետո եւ հասանք հաղթանակի Լայպցիգում։ Նախորդ երկու հանդիպումները լավ չէին դասավորվել, քանի որ հեշտ չէ խաղալ տուգանային հրապարակում 10 ֆուտբոլիստներով պաշտպանվող թիմերի դեմ։ Սրության պակաս ունեինք այդ հանդիպումներում, բայց ես լիովին վստահում եմ իմ ֆուտբոլիստներին։

«Լայպցիգի» դեմ բոլոր խաղացողները կատարյալ էին։ Այո, երկու կամ երեք անցում բաց թողեցինք մեր դարպասի մոտ, բայց խաղը մեր վերահսկողության տակ էր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

G խումբ

«Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3 (տեսանյութ)

Լուա Օպենդա, 48 - Ֆիլ Ֆոդեն, 25, Խուլիան Ալվարես, 84, Ժերեմի Դոկու, 90+2

«Ցրվենա Զվեզդա» - «Յանգ Բոյզ»՝ 2:2

Շերիֆ Նդիայե, 35, Օսման Բուկարի, 88 - Ֆիլիպ Ուգրինիչ, 48, Սեդրիկ Իտեն, 61, 11մ

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 6 միավոր, «Լայպցիգ»՝ 3, «Յանգ Բոյզ»՝ 1, «Ցրվենա Զվեզդա»՝ 0:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։