Չեմպիոնների լիգա․ «Ինտերի» մեկնարկային կազմը

21:51   3 հոկտեմբերի, 2023

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կընդունի պորտուգալական «Բենֆիկային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Աչերբի, Բաստոնի, Պավար, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Դյումֆրիս, Տյուրամ, Մարտինես։

«Ինտեր» - «Բենֆիկա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին տուրում «Ինտերը» 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ, «Բենֆիկան» 0:2 հաշվով պարտվել էր ավստրիական «Զալցբուրգին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։