«Լայպցիգն» ու «Բավարիան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

22:42   30 սեպտեմբերի, 2023

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Լայպցիգին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթեց դաշտի տերերը բելգիացի հարձակվող Լուա Օպենդայի եւ ֆրանսիացի պաշտպան Կաստելո Լյուկեբայի գոլերի շնորհիվ։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին պարտությունից փրկեցին անգլիացի հարձակվող Հարի Քեյնի (տեսանյութ) եւ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի գոլերը (տեսանյութ

«Բավարիան» 14 միավորով երրորդն է, «Լայպցիգը» 5-րդն է՝ 13 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լայպցիգ» - «Բավարիա»՝ 2:2

Լուա Օպենդա, 20, Կաստելո Լյուկեբա, 26 - Հարի Քեյն, 57, 11մ, Լերոյ Սանե, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։