ՉԼ․ «Ինտերը» չհաղթեց Իսպանիայում, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

00:58   21 սեպտեմբերի, 2023

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը։

D խմբում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլը վերջին րոպեներին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 70-րդ րոպեին նրան փոխարինեց «Ինտեր» վերադարձած չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

«Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 4:3 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 28, Սերժ Գնաբրի, 32, Հարի Քեյն, 54, 11մ, Մատիս Տել, 90+2 - Ռասմուս Հոյլուն, 49, Կազեմիրո, 88, 90+5

«Գալաթասարայ» - «Կոպենհագեն»` 2:2 (տեսանյութ)

Սաշա Բոե, 86, Տետե, 88 - Մոհամեդ Էլյունուսի, 35, Դիոգու Գոնսալվեշ, 58

Հեռացում՝ Էլիաս Իելերտ («Կոպենհագեն»), 73, երկրորդ դեղին քարտ

B խումբ

«Սեւիլիա» - «Լանս»` 1:1

Լուկաս Օկամպոս, 9 - Անժելո Ֆյուլժինի, 24

«Արսենալ» - «ՊՍՎ Էյնդհովեն»` 4:0

Բուկայո Սակա, 8, Լեանդրո Տրոսարդ, 20, Գաբրիել Ժեզուս, 38, Մարտին Էդեգոր, 70

C խումբ

«Բրագա» - «Նապոլի»` 1:2 (տեսանյութ)

Բրումա, 84 - Ջովանի Դի Լորենցո, 45+1, Նիկոու Սիակատե, 88, ինքնագոլ

«Ռեալ Մադրիդ» - «Ունիոն Բեռլին»` 1:0 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 90+4

D խումբ

«Ռեալ Սոսիեդադ» - «Ինտեր»` 1:1 (տեսանյութ)

Բրայս Մենդես, 4 - Լաուտարո Մարտինես, 87

«Բենֆիկա» - «Զալցբուրգ»` 0:2

Ռոկո Շիմիչ, 15, 11մ, Օսկար Գլոչ, 51

Հեռացում՝ Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), 13



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։