ՉԼ․ Բելինգեմի գոլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

22:42   20 սեպտեմբերի, 2023

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումներն են անցկացնում A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում ոչ ոքի խաղացին թուրքական «Գալաթասարայն» ու դանիական «Կոպենհագենը»՝ փոխանակելով երկուական գոլ։

C խմբում Մադրիդի «Ռեալն» ընդունեց գերմանական «Ունիոն Բեռլինին» եւ նվազագույն հաշվով։ Լրացուցիչ ժամանակում աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

«Գալաթասարայ» - «Կոպենհագեն»` 2:2 (տեսանյութ)

 Սաշա Բոե, 86, Տետե, 88 - Մոհամեդ Էլյունուսի, 35, Դիոգու Գոնսալվեշ, 58

Հեռացում՝ Էլիաս Իելերտ («Կոպենհագեն»), 73, երկրորդ դեղին քարտ

«Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 23:00 (Երեւանի ժամանակ)

C խումբ

«Ռեալ Մադրիդ» - «Ունիոն Բեռլին»` 1:0 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 90+4

«Բրագա» - «Նապոլի»` 23:00

B խումբ

«Սեւիլիա» - «Լանս»` 23:00

«Արսենալ» - «ՊՍՎ Էյնդհովեն»` 23:00

D խումբ

«Բենֆիկա» - «Զալցբուրգ»` 23:00

«Ռեալ Սոսիեդադ» - «Ինտեր»` 23:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։