Տորգան Ազարը «Բորուսիայից» տեղափոխվեց «Անդերլեխտ»

11:25   7 սեպտեմբերի, 2023

30-ամյա բելգիացի հարձակվող Տորգան Ազարը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց բելգիական «Անդերլեխտ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գինը կազմել է 4 միլիոն եվրո։

Ազարը 2019 թվականին էր միացել «Բորուսիային», այս տարվա հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենում»՝ 13 խաղում խփելով 2 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը ակումբային կարիերայում հանդես է եկել նաեւ բելգիական «Զյուլտե-Վարեգեմում», ֆրանսիական «Լանսում», Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։