Ռոմելու Լուկակուն միացավ «Ռոմային»

16:16   31 օգոստոսի, 2023

Բելգիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» 30-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն տեղափոխվեց «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկակուն ընթացիկ մրցաշրջանը  պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում կանցկացնի վարձակալությամբ։ Նրա աշխատավարձը կկազմի 7,5 միլիոն եվրո։ Անգլիական ակումբը կստանա 5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անցած մրցաշրջանը Լուկակուն վարձակալությամբ անցկացրել էր Միլանի «Ինտերում» եւ Իտալիայի առաջնությունում դարձել էր 10 գոլի հեղինակ։

Լուկակուի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Լուկակուի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։