Չեմպիոնների լիգա․ Խմբային մրցաշարի բոլոր մասնակիցները

01:10   31 օգոստոսի, 2023

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեց որակավորման փուլը եւ հայտնի դարձան խմբային մրցաշարի վերջին 6 մասնակիցները։

Ուղեգրեր նվաճեցին պորտուգալական «Բրագան», շվեյցարական «Յանգ Բոյզը», թուրքական «Գալաթասարայը», բելգիական «Անտվերպենը», դանիական «Կոպենհագենը» եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

26 մասնակից հայտնի էին դարձել ազգային առաջնությունների եւ Եվրոպայի լիգայի արդյունքում։

Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սեւիլիան» նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Անգլիա․ «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Նյուքասլ Յունայթեդ»։

Իսպանիա․ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Աթլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Սեւիլիա»։

Գերմանիա․ «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Ունիոն Բեռլին»։

Իտալիա․ «Նապոլի», «Լացիո», «Ինտեր», «Միլան»։

Ֆրանսիա․ ՊՍԺ, «Լանս»։

Պորտուգալիա․ «Բենֆիկա», «Պորտու», «Բրագա»։

Նիդերլանդներ․ «Ֆեյենորդ», «ՊՍՎ Էյնդհովեն»։

Ավստրիա․ «Զալցբուրգ»։

Շոտլանդիա․ «Սելթիկ»։

Սերբիա․ «Ցրվենա Զվեզդա»։

Ուկրաինա․ «Շախտյոր Դոնեցկ»։

Դանիա․ «Կոպենհագեն»։

Բելգիա․ «Անտվերպեն»։

Շվեյցարիա․ «Յանգ Բոյզ»։

Թուրքիա․ «Գալաթասարայ»։

Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ Առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 19-20-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։