Բելինգեմի դուբլը եւ Վինիսիուսի գոլը կամային հաղթանակ բերեցին «Ռեալին» (տեսանյութ)

23:32   19 օգոստոսի, 2023

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ալմերիային»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Երրորդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո Արքայական թիմը առավելության հասավ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի դուբլի (տեսանյութ) եւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլի շնորհիվ (տեսանյութ

«Ռեալը» 6 միավորով առաջատարն է։ «Ալմերիան» երկրորդ պարտություն կրեց եւ վերջինն է։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ալմերիա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:3 (տեսանյութ)

Սերխիո Արիբաս, 3 - Ջուդ Բելինգեմ, 19, 60, Վինիսիուս Ժունիոր, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։