«Բավարիայի» հաղթական մեկնարկը՝ 4:0, Հարի Քեյնի գոլն ու գոլային փոխանցումը (տեսանյութ)

00:29   19 օգոստոսի, 2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում նոր մրցաշրջանում։

Առաջին տուրում  գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Բրեմենում 4:0 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»։

Արդեն չորրորդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, որին գոլային փոխանցում կատարեց «Բավարիայի» նորեկ, Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ

75-րդ րոպեին Քեյնն իր առաջին գոլը խփեց Բունդեսլիգայում (տեսանյութ

Քեյնը փոխարինվեց 84-րդ րոպեին։

90-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Լերոյ Սանեն, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը (տեսանյութ

Ավելացված չորրորդ րոպեին Դեւիսի փոխանցումից հետո հյուրերի չորրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը, որը փոխարինել էր Քեյնին (տեսանյութ

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Վերդեր» - «Բավարիա»՝ 0:4

Լերոյ Սանե, 4, 90, Հարի Քեյն, 75, Մատիս Տել, 90+4

Օգոստոսի 19

«Բայեր» - «ՌԲ Լայպցիգ»՝ 17:30

«Հոֆեյնհամ» - «Ֆրայբուրգ»՝ 17:30

«Շտուտգարտ» - «Բոխում»՝ 17:30

«Վոլֆսբուրգ» - «Հայդենհայմ»՝ 17:30

«Բորուսիա Դորտմունդ» - «Քյոլն»՝ 20:30

Օգոստոսի 20

«Ունիոն Բեռլին» - «Մայնց»՝ 17:30

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Դարմշտադտ»՝ 19:30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։